Հետաքրքիր փաստեր Կանադայի մասին, որոնք քչերին են հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կանադայի բնիկ ժողովուրդների հնագիտական և գենետիկ ուսումնասիրությունները հաստատել են, որ Յուքոնի հյուսիսում մոտավորապես 26500 տարի առաջ և Օնտարիոյի հարավում 9500 տարի առաջ մարդիկ են բնակվել։
Հայերը Կանադայում սկսել են բնակություն հաստատել 19-րդ դարի 80-ական թվականներին։
Առաջին հայ ներգաղթողը Կարապետ Ներկարարյանն էր, որը 1887 թվականին հաստատվել է Օնտարիո նահանգի Պորտ Հոպ գյուղաքաղաքում։ 1890 թվականին Հյուսիսային Օնտարիոյի Տեմիսքամինգի շրջանում հանքային հետազոտություններ է ձեռնարկել Ա. Շահինը։