211652_close_icon
views-count1968 դիտում article-date 10:01 15-03-2017

Նավթի գները սկսել են բարձրանալ

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսպես, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 1,63%-ով և 1 բարելի դիմաց կազմել 48.50 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 1.41%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 51,64 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր