211652_close_icon
views-count1079 դիտում article-date 11:27 07-07-2015

Նավթի համաշխարհային գները կտրուկ անկումից հետո սկսել են բարձրանալ

Նավթի համաշխարհային գները կրկին բարձրանում են նախօրեին գրանցված 8% կտրուկ անկումից հետո: Մասնավորապես, այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08:20-ին Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում աճել է 1,18%-ով և կազմել ,21՝ 1 բարելի դիմաց: WTI-ի գինը նյույորքյան NYMEX բորսայում աճել է 0,95%-ով՝ մինչև ,03՝ 1 բարելի դիմաց: Ավեի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Հունաստանի ճգնաժամի պատճառով նավթի համաշխարհային գները միանգամից 8%-անոց անկում են ունեցել: Մեկ այլ պատճառ էլ եղել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, որ միջուկային հարցով բանակցություններից հետո Իրանի վրայից կհանվեն պատժամիջոցները, այսինքն՝ Իրանը կունենա նավթային շուկա մտնելու հնարավորություն, իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել շուկայում նավթի գերավելցուկի: Փորձագետները կարծում են, որ այս ամենը նավթային շուկայի համար չափից շատ բացասական լուրեր են:

Նմանատիպ նյութեր