2016 թվականին Սիրիայում ռեկորդային թվով երեխա է սպանվել. ՄԱԿ
ՄԱԿ-ը նոր զեկույց է հրապարակել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ ու ներկայացրել նոր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ 2016 թվականին Սիրիայում ռեկորդային թվով երեխաներ են սպանվել, հաղորդում է BBC-ն։
Այսպես, ըստ զեկույցի՝ նախորդ տարում այդ երկրում սպանվել է ավելի քան 650 երեխա։ Մի քանի հարյուրը մահացել է հիվանդություններից։
Ըստ կազմակերպության մանկական հիմնադրամի՝ երեխաներին հնարավոր կլիներ փրկել, եթե անհրաժեշտ դեղամիջոցներն ու բժշկական միջամտություն լինեին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը հրապարակվել է սիրիական զինված հակամարտության 6-րդ տարվա նախաշեմին։ 1 շաբաթ առաջ Save The Children բարեգործական կազմակերպությունը հայտարարեց, որ Սիրիայում երեխաները «տոքսիկ սթրես» են ապրում, ինչը կարող է հետագայում հանգեցնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բազմաթիվ հիվանդությունների։