Ռուսաստանում 2016 թվականին 700-ից ավելի երեխա է ինքնասպան եղել
Ռուսաստանի ողջ տարածքում նախորդ տարում ավելի քան 700 երեխա է ինքնասպան եղել, իսկ սոցցանցերում արգելափակվել է 150 «մահվան խումբ»։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Լիլյա Գումերովան։
«Նոր ռիսկեր են ի հայտ գալիս, որոնց օր-օրի մեծանում են»,-պարզաբանել է նա Ուֆայում այսօր տեղի ունեցած ՌԴ համառուսական ծնողական ժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ արդեն մի շարք օրենքներ են ընդունվել, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում երեխաներին տարբեր «զվարճանքների» միջոցով ինքնասպանության հասցնելու համար։