Ռուս-թուրքական գործակցությունը վերականգնվում է. Էրդողանը Պուտինին անվանում է «թանկագին ընկեր»
Ռուս-թուրքական միջպետական կապերը վերականգնվում են արագ տեմպերով: Այս մասին արձանագրել են ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է [url=http://www.mk.ru/politics/2017/03/10/erdogan-na-vstreche-s-putinym-nazval-ego-dorogim-drugom.html]mk.ru[/url]-ն:
Պուտինը նշել է, որ շարունակվում է ներդրումային գործակցությունը և խոշոր նախագծերի իրագործմանն ուղղված աշխատանքները, որոնք սառեցվել էին նախորդ տարիներին՝ այդ թվում «Թուրքական հոսքը» և «Ակույու» ԱԷԿ-ի շինարարությունը Թուրքիայում:
Առավել մեծ լավատեսություն է հայտնել Էրդողանը և մի քանի անգամ Պուտինին անվանել է «թանկագին ընկեր»:
Ամբողջ օրվա ընթացքում ռուս և թուրք կառավարությունների ներկայացուցիչները ընդլայնված կազմով բանակցություններ են վարել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ: Ներկայացվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Կարլովի սպանության հետաքննության ընթացքը, ինչպես նաև որոշվել է ստեղծել ռուս-թուքական ներդրումային հիմնադրամ՝ 1 մլրդ դոլար կապիտալով, որի կեսը կտրամադրի Ռուսաստանը, իսկ մյուս կեսը՝ Թուրքիան: