Ժերար Պիկե. Արբելոան ինձ ընկեր է համարում, բայց նա ինձ ի՞նչ ընկեր
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոային չի համարում իր ընկերը:
«Արբելոան ինձ անվանել է իր ընկերը, բայց նա ինձ ի՞նչ ընկեր: Նա, այսպես ասած, իմ ծանոթն է, բայց ոչ՝ ընկերը», ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ Պիկեն իր թվիթերի էջում ծաղրել էր «Ռեալին», երբ մադրիդյան ակումբին Իսպանիայի Գավաթի խաղարկությունից հեռացրել էին կանոնակարգը խախտելու համար: Արբելոան ի պատասխան գրել էր. «Մի օր կտեսնենք, թե ինչպես է Պիկեն «Ռեալի» մասին խոսում հումորային շոու-ծրագրում»: