Մեքսիկայից անօրինականորեն ԱՄՆ-ի տարածքն անցնող մարդկանց թիվը կրճատվել է 40%-ով
ԱՄՆ-ի Սահմանային-մաքսային ծառայությունը հայտնել է, որ անօրինական միգրանտների թիվը, ովքեր Մեքսիկայի սահմանը հատելով անցնում են ԱՄՆ-ի տարածքը, զգալիորեն նվազել է, հաղորդում է Ria Novosti-ն։
Ընդգծվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարման 1 ամսում այդ ցուցանիշը կրճատվել է 40%-ով։
Այս տարվա հունվարին ԱՄՆ-ի հարավ-արևելյան սահմանին ձերբակալվել է 31.500, փետրվարին՝ 18,700-ից քիչ ավելի մարդ։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին չէր բացառել, որ ԱՄՆ-ում կարող են տարանջատել այն մայրերին իրենց երեխաներից, ովքեր անօրինականորեն են հայտնվել ԱՄՆ-ի տարածքում։