35534 դիտում
13:33 06-02-2020
Ահազանգում են բնակիչները. «Հավատում ենք՝ Երևանի քաղաքապետն ու Արաբկիրի թաղապետը բնակիչներիս խնդրանքն անպատասխան չեն թողնի՝ փողոցից կհեռացվի անօրինականորեն տեղադրված կրպակը, որի կողքով անցնելիս թվում է՝ կվարակվես կորոնավիրուսով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստանում Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի 4-րդ և դրան հարակից շենքերի բնակիչներից, ովքեր խնդրում են՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով տեղեկացնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին, որպեսզի նրանք միջոցներ ձեռնարկեն ժողովրդին հայտնի՝ Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ գազոնի վրա տարիներ առաջ տեղադրված, սակայն հիմա հակասանիտարական վիճակում գտնվող կրպակի հեռացման ուղղությամբ։
Ահազանգողներն ասում էին. «Ողջունում ենք քաղաքապետի ու վարչական շրջանների ղեկավարների կատարած նմանատիպ բոլոր այն աշխատանքները, որոնց շնորհիվ բազմաթիվ այս տիպի կրպակներ ապամոնտաժվել են, ու մայթերը վերադարձվել են բնակիչներին, կանաչ գազոններն էլ ազատագրվել են նման կրպակներից, որոնք նաև տարածքում ստեղծում էին հակասանիտարական վիճակ։ Էլ չենք ասում, որ այս կրպակի որոշ հատվածներ էլ գիշերային ժամերին վայ-քաղաքացիները վերածում են սանհանգույցի։ Ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետ Հ. Մարությանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ա. Դանիելյանը մեր այս խնդրանքին օպերատիվորեն կարձագանքեն»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)