Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ:
Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանի տեսուչ:
[img]http://shamshyan.com/ups/images/0482686001488961466308502.jpg[/img]