Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները գրեթե չեն փոխվում վերջին օրերին. պատճառը ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների մեծացման մասին տվյալներն են, գրում է MarketWatch-ը։
Շուկայի մասնակիցներին ինչ-որ չափով մտահոգել է նաև չինական իշխանությունների կողմից տնտեսական աճի տեմպի դանդաղելու մասին հայտարարությունը։
Այսպես, Brent նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.11%-ով և 1 բարելի դիմաց կազմել 55.95 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.04%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 53.18 ԱՄՆ դոլար։