Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին երեկ գրանցված կտրուկ աճից հետո այսօր նվազում են: Այդ մասին են վկայում բորսայում առևտրի տվյալները:
Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,06%-ով և կազմել 63,41 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI թեթև տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,02%-ով և կազմել 56,37 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց:
Reuters-ի փոխանցմամբ՝ ապրիլի սկզբից մինչ այսօր նավթի համաշխարհային գներն աճել են 18%-ով: