211652_close_icon
views-count2799 դիտում article-date 10:05 06-03-2017

Brent նավթի գինը ընկել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի տվյալներից հետո

Նավթի համաշխարհային գներն իջել են Ռուսաստանում նավթի արդյունահանման տվյալների և ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների աճի մասին տեղեկությունների ֆոնին, հաղորդում է Interfax-ը։ Ինչպես նշում է CNBC-ն, առաջիկայում շուկայի ուշադրությունը կսևեռվի Հյուսթոնում կայանալիք CERAWeek կոնֆերանսի վրա՝ մասնակցությամբ նավթային ոլորտի առաջատարների։ Այն կանցկացվի մարտի 6-10-ը։ Այսպես, Brent նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը Լոնդնի Ice Futures բորսայում նվազել է 0.36%-ով և 1 բարելի դիմաց կազմել 55,70 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքն ընկել է 0,43%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 53,10 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր