Brent նավթի գինն ընկել է, WTI-ի գինը՝ բարձրացել
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գները տարբեր ուղղություններով են շարժվում, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,15 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52,45 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մարտյան մատակարարումների արժեքն ընկել է 0.27 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 55.71 ԱՄՆ դոլար։