39767 դիտում
13:21 05-03-2017
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Երկրապահ կամավորների» միության անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին, ծաղիկներ դրեցին շիրիմին:
«Եռաբլուր» էին այցելել նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանը այսօր՝ մարտի 5-ին կդառնար 58 տարեկան: 1990-1992 թթ.-ին նա «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: 1991-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը, իսկ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։ Հայրենիքի պաշտպանությանը մատուցած անգնահատելի ծառայությունների համար ժողովուրդը նրան կնքել էր «Սպարապետ» անունով:
Սպարապետ Վ. Սարգսյանը սպանվել է 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 219+
219+