Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում ծաղկադրում կատարվեց. ներկա էին Էջմիածնի քաղաքապետը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը
Այսօր ծաղկադրում կատարվեց Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում` Սպարապետի հուշարձանի մոտ:
Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, քաղաքի ողջ ակտիվը:
Այս պահին ընթանում է տոնական շքերթը: Շքերթի, դրան հետեւող տաղավարների դիտման եւ տոնական համերգի մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ:
Էջմիածնի տոնի շրջանակներում քաղաքի մարզադպրոցում անցկացվում է նաև մարզական պարերի փառատոն:
Բացման արարողությունը կատարվեց նախորդ տարի քաղաքի 2 700 ամյակի առիթով գրված երգի հնչյունների ներքո: Էջմիածնի բաց առաջնությունն անցկացվում է ըստ տարիքային խմբերի, իսկ մրցատյանում Հանրապետությունից լավագույն պրոֆեսիոնալներն են: