211652_close_icon
views-count36631 դիտում article-date 13:38 05-03-2016

Եռաբլուրում «ասեղ գցելու» տեղ չկար. ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել էին Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, Ագզային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Եռաբլուր պանթեոն էին այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրներից Արմեն Սարգսյանը, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը և «Երկրապահ կամավորների» միության այլ անդամները: Եռաբլուր էին այցելել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, հասարակ քաղաքացիներ: Ինչպես Եռաբլուր պանթեոնից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին: Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 57 տարեկան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր