Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լափշինը հեռախոսազրույց է ունեցել հարազատների հետ
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով գտնվում է Ադրբեջանական բանտում, այսօր հեռախոսազրույց է ունեցել իր հարազատների հետ։
Այս մասին հայտնել է Ա․ Լապշինի կինը՝ Եկատերինան։ Նա ավելացրել է նաև, որ իր ամուսինը առողջ է, աշխույժ ու գիտի, որ միայնակ չի մնացել ու շատերն իր կողքին են։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին կայացած դատական նիստի ժամանակ Բելառուսական դատարանը օրինական է ճանաչել մեղադրանքն ու Ալեքսանդր Լափշինին արտահանձնել Ադրբեջանին։