ԼՂՀ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից տեղափոխել են Բաքու
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին այսօր՝ փետրվարի 7-ին, հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Լապշինը ժամանել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայան՝ Բելառուսի Գլխավոր դատախազության աշխատակիցների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը՝ իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ:
Ադրբեջանը լրագրողին ներառել էր իր «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար: