211652_close_icon
views-count3283 դիտում article-date 20:37 03-03-2017

Այդ տաղանդավոր երեխաներին պետք է տիրություն անել. Լևոն Իգիթյան

Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում այսօր բացվեց «Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել է Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Չինաստանի դեսպանատան աջակցությամբ: Բացման ժամանակ կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը նշեց. «Ես միշտ բարձրաձայնել եմ, որ Գեղագիտության ազգային կենտրոնում առաջին դերակատարները երեխաներն են, երկրորդը՝ դասախոսները: Այսօր հաճույքով ներկայացնում եմ մեր ֆանտաստիկ Սոնա Վանոյանի կատարած աշխատանքը»: Անդրադառնալով երեխաների արժեքավոր աշխատանքներին, Լևոն Իգիթյանը նկատեց. «Ասեմ, որ որևէ այլ երկիր ընդունակ չէ սրան, իսկ պատճառը մեր երեխաների տաղանդավոր լինելն է: Դա խնդիր է մեզ համար, որովհետև այդ տաղանդավոր երեխաներին պետք է տիրություն անել»: Ցուցահանդեսի ընթացքում չինական առակների նկարազարդումների ցուցադրությունից բացի կազմակերպվեց նաև թեյախմություն, որն ուղեկցվեց չինական առակների ընթերցումներով:

Նմանատիպ նյութեր