211652_close_icon

Նոր տարուց առաջ 2 ամսով տալիս ենք, որ դասատուներին պրեմյա տանք. Լևոն Իգիթյան. «Ժողովուրդ»

views-count17569 դիտում article-date 10:38 30-11-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի շենքի մի մասը խանութի է վերածվել: «Ժողովուրդ» օրաթերթը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանից հետաքրքրվեց, թե ինչու է մանկական ստեղծագործության թանգարանի մի հատվածը ամանորյա տոնական խաղալիքների խանութի վերածել՝ տարածքը վարձակալության հանձնելով «Էնի ռոուզ» ծաղկի սրահին: «Ամեն տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ես դա տալիս եմ վարձակալության: Նույնիսկ չեմ էլ իմանում, թե ում եմ տալիս, ես անունների մեջ չեմ խորանում: Գեղագիտության կենտրոնի ֆինանսավորումը շատ վատն է: Մենք փողի կարիք ունենք, Նոր տարուց առաջ երկու ամսով տալիս ենք, որ մեր դասատուներին պրեմյա տանք»,- արդարացավ նա: Հետաքրքիր է, եթե այդքան գումարի կարիք ունի Իգիթյանը, դժգոհ է ներկա իրավիճակից, ինչու է իր արժանապատվության գնով ՀՀԿ-ին սատարում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր