2016 թ-ին աշխարհում 60 նոր միլիարդատեր է հայտնվել. զեկույց
Նախորդ տարում աշխարհում միլիարդատերերի թիվն ավելացել է 60-ով։ Այդ մասին նշված է The Wealth Report-ի հրապարակած [url=http://content.knightfrank.com/research/83/documents/en/the-wealth-report-2017-4482.pdf]զեկույցում[/url]։
Ըստ զեկույցի՝ վերջին տասնամյակում մլիարդատերերի թիվը մեծացել է 45%-ով և ներկա պահին կազմում է 2024 մարդ։
Աճել է նաև մուլտիմիլիոնատերերի թիվը՝ 6340-ով։ Այս պահին նրանց թիվը կազմում է 193.490։
Ռուսաստանի և ԱՊՀ-ի տարածքներում նախորդ տարի միլիարդատերերի թիվը ավելացել է 90-ով, իսկ մուլտիմիլիոնատերերի թիվը՝ 3230-ով։