2016 թ-ի առաջին 6 ամիսներին աշխարհում 74 լրագրող է սպանվել. զեկույց
Այս տարվա առաջին 6 ամիսներին աշխարհի 22 երկրներում սպանվել է 74 լրագրող: Տվյալները հրապարակել է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, հաղորդում է Tass-ը:
Լրագրողների համար առավել վտանգավոր երկրներ են համարվել Աֆղանստանը (սպանվել է 10 լրագրող), Սիրիան (9), Մեքսիկան (8), Իրաքը (7), Եմենը (7), Գվատեմալան (5), Հնդկաստանը (4), Պակիստանը (4) և Թուրքիան (4):
Առաջին տասնյակում են հայտնվել նաև Ռուսաստանը և Սալվադորը, որտեղ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում սպանվել է 2-ական լրագրող: