Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Նավթի միջազգային շուկայում գնային աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.43 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56,33 ԱՄն դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0,91 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 54.08 ԱՄՆ դոլար։