Մարտի վերջերից վրացիները Եվրոպա կայցելեն առանց վիզայի
Մարտի վերջերից Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել Եվրամիության երկրներ: Բրյուսելում Եվրամիության երկրների դեսպաններն այսօր հավանություն տվեցին Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացմանը:
Եվրամիության դեսպանների որոշումը կարևոր քայլ է համարվում Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար:
Փետրվարի 28-ին Եվրամիության դեսպանները քննարկելու են նաև Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը վերացնելու հարցը: Ակնկալվում է, որ ուկրաինացիները ազատորեն կկարողանան այցելել Եվրոպա հունիսից: