20395 դիտում
18:18 29-03-2017
Վրաստանի առաջին քաղաքացիները մեկնեցին Եվրոպա առանց վիզայի. նրանց թվում է Վրաստանի վարչապետը
Վրաստանի առաջին քաղաքացիներն, ովքեր օգտվեցին Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմից, երեկ՝ մարտի 28-ին ժամը 04:55-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մեկնեցին Վարշավա: Առավոտյան Թբիլիսիից և Քութայիսիից ԵՄ երկրների ուղղությամբ ևս մի քանի չվերթ է իրականացվել:
«Տարօրինակ զգացողություն ունեմ, որ ստիպված չէի վիզա ստանալ: Ստիպված չէի հյուպատոսարանում ժամեր անցկացնել, դա շատ անհարմար է: Բոլորին շնորհավորում եմ այս պատմական օրվա առթիվ», – «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողներին ասել է Թբիլիսի-Վարշավա չվերթի ուղևոր Թամթա Մումլաձեն: Նա Համբուրգ է մեկնել որպես զբոսաշրջիկ և կվերադառնա մեկ շաբաթից:
Առավոտյան ժամը յոթին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարական պատվիրակության, ուսանողների և գիտնականների հետ միասին ուղևորվեց դեպի Աթենք:
«Այսօր պատմական պահ է. Վրաստանի քաղաքացիների համար վերջնականապես բաց է ԵՄ երկրներում, Շենգենյան գոտում առանց վիզայի տեղաշարժը: Սա շատ մեծ ձեռքբերում է և Վրաստանի քաղաքացիների համար լավ հնարավորույթուն ավելի լավ ճանաչելու Եվրամիությունը, այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպան: Սա ուսանողների համար լավ հնարավորություն է մասնակցելու տարբեր կրթական ծրագրերի», – օդանավակայանում հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով՝ վրացական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի Աթենքում, իսկ ցերեկը կմեկնի Բրյուսել, «որտեղ մենք կտոնենք այս մեծ ձեռքբերումը, որը ոչ միայն կառավարության հետևողական աշխատանքի արդյունք է, այլ նաև մեր քաղաքացիների գործուն մասնակցության»:
Նշենք,որ մարտի 28-ից Վրաստանի համար սկսել է գործել առանց վիզայի ռեժիմ Շենգենյան գոտում: Այդ կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ ղեկավարը որոշում է ստորագրել, որի համաձայն սահմանապահները պարտավոր են ԵՄ երկրներ մեկնող Վրաստանի քաղաքացիների հետ մանրամասն հարցազրույց անցկացնել:
Վրաստանի քաղաքացիները կարող են Շենգենյան գոտում առանց վիզայի գտնվել առավելագունը 90 օր 180 օրվա ընթացքում: Առանց վիզայի ռեժիմը ազատ տեղաշարժ է ապահովում Շենգենյան գոտում, որը ԵՄ 22 երկիր է ընդգրկում, 4 երկիր ԵՄ անդամ չէ, 4-ն էլ Շենգենյան գոտուն անդամակցելու թեկնածու են:
Անդամ երկրներ՝ Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Էստոնիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Հունաստան, Ֆրանսիա, Սլովենիա, Սլովակիա, Հունգարիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Չեխիա:
Ոչ անդամ երկրներ՝ Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա:
Թեկնածու երկրներ՝ Բուլղարիա, Կիպրոս, Ռումինիա, Խորվաթիա: Բացառություն է ԵՄ երկու երկիր՝ Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, նրանց հետ Վրաստանը վիզային ռեժիմ կպահպանի:
[url=https://jam-news.net/?p=27478&lang=hy]JAMNEWS[/url]
Նմանատիպ նյութեր
6096 դիտում
19:47 22-02-2017
Մարտի վերջերից վրացիները Եվրոպա կայցելեն առանց վիզայի
6149 դիտում
09:56 24-06-2017
Ի՞նչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար. «168 ժամ»
Այս բաժնից
889 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
616 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
823 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով