Ստամբուլի ահաբեկչության կազակերպիչները դատապարտվել են 3342 տարվա ազատազրկման
Թուրքիայում դատարանը մեղադրական վճիռ է կայացրել Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչական պայթյունների կազմակերպիչների ու դրանց մասնակցություն ունեցած քաղաքացիների նկատմամբ, հաղորդում է Milliyet-ը։
Դատարանը 46 մեղադրյալի դատապարտել է 3342 տարվա ազատազրկման։
Հիեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին։ Օդանավակայանի ավտոկայանատեղիի մի քանի մասերում միանգամից մի քանի պայթյուններ էին որոտացել, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ, ավելի քան 200 հոգի ստացել մարմնական վնասվածքներ։