Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հայտնում է gazeta.ru-ն;
Այսպես, Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0,13%-ով և 1 բարելի դիմաց կազմել 53,43 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.18 %-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 55,75 ԱՄՆ դոլար։