41089 դիտում
20:52 17-10-2018
Վրաերթ Արարատի մարզում. 62–ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վարորդը փախուստի չի դիմել. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Դավիթշաեն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Ռուբիկ Խաչատրյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 06 ԼՕ 608 համարանիշի ավտոմեքենայով Խաչփառ-Հայանիստ գյուղամիջյան ավտոճանապարհի Խաչփառ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկելե հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Տիգրան Սարդարյանն ու Սահակ Ավետիսյանը:
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Այս պահին ճանապարհային ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով, ըստ վարորդի հայտարարության, 50-55 տարեկան կին է եղել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
14935 դիտում
17:24 12-12-2024
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումար