Րաֆֆի Հովհաննիսյանը հայերենի քննություն է հանձնել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգության» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեր ստացած տեղեկությունների համաձայն, երեկ հայերենի քննություն է հանձնել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով։ Հովհաննիսյանը դրական միավոր է ստացել։ Այս տեղեկությունների պաշտոնական հաստատում չհաջողվեց ստանալ, կուսակցության գրասենյակում հեռախոսազանգերին երեկոյան արդեն չէին պատասխանում։
Հայերենի գիտելիքների ստուգումն իրականացնում է ԿԳ նախարարությանը, իսկ հայերենի իմացության պահանջը սահմանված է ՀՀ ընտրական նոր օրենսգրքով։ Այն վերաբերում է ոչ հայկական կրթության ստացած քաղաքացիներին, որոնք ցանկանում են առաջադրվել ԱԺ պատգամավորի թեկնածու։
Ավելի վաղ նկատել էինք, որ հայերենի քննության հանձնելու օրենսդրական այս պահանջը կարող է վերաբերել քաղաքական դաշտում հայտնի գործիչներից թերևս միայն Րաֆֆի Հովհաննիսյանին։ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում ծնված գործչի կենսագրական տվյալներում նշվող բոլոր ուսումնական հաստատությունները, որտեղ նա սովորել է, հայաստանյան չեն։
«Ժառանգությանը», ինչպես հայտնի է, միացել է «Օհանյան-Օսկանյան» դաշինքին, և Ր. Հովհաննիսյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակում զբաղեցնում է 3-րդ տեղը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հայերենի քննության է հանձնել նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչներից մեկը։ Նա 1990-ականներին հայրենադարձվել է Իրաքից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]