211652_close_icon
views-count3669 դիտում article-date 10:13 08-10-2026

Ձեր ամենօրյա ծառայության հիմքում օրենքի, արդարության և մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատվությունն է․ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ

Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը հրապարակել է գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ․

«Քննչական կոմիտեի հարգելի՛ ծառայողներ,

Շնորհավորում եմ  մասնագիտական տոնի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ։

Քննիչի աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիք և պատասխանատվություն, այլև համբերություն, սկզբունքայնություն ու ճշմարտությունը բացահայտելու հաստատակամություն։ 

Ձեր ամենօրյա ծառայության հիմքում օրենքի, արդարության և մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատվությունն է։

Մաղթում եմ, որ ձեր կատարած կարևոր ու պատասխանատու աշխատանքը արժանանա պատշաճ գնահատանքի։
Թող Ձեր ծառայության յուրաքանչյուր օրը բերի վստահություն, որ կատարում եք կարևոր գործ՝ հանուն օրենքի և արդարության։ 

Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու բարօրություն, իսկ ծառայության մեջ՝ տոկունություն և հաջողություն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Բարի և անփորձանք ծառայություն․․․

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան
»։

Նմանատիպ նյութեր