2709 դիտում
10:43 20-12-2016
«Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում. Րաֆֆի Հովհաննիսյանը իրավիճակից ելք է առաջարկում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ակտիվ քաղաքական միավորների հետ դաշինքով մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկցությունը այդպես էլ չի ընդունվում։ Իրավիճակից որպես ելք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում է, որ կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գնա «Համախմբում» կամ Գագիկ Ծառուկյանի դաշինք, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընտրություններին մասնակցի «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, իսկ կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը ուժերը փորձի ՔՊ–«Հանրապետություն»–«Լուսավոր Հայաստան» դաշինքի ցուցակի անցողիկ հորիզոնականում, թեև նա առաջիկայում մեկնելու է ուսման՝ ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց։ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին նախագահական ընտրություններից հետո հայտարարել էր, որ դա իր կյանքի վերջին մասնակցությունն է նախագահական ընտրապայքարին։ Չի բացառվում, որ իր կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչներին «տեղավորելուց» հետո նա հեռանա ակտիվ քաղաքականությունից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
08:43 18-07-2014
«Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում․ Ժողովուրդ
5689 դիտում
10:24 18-11-2017
Ընտանեկան բռնության օրինագծի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում. «Հայկական ժամանակ»
3864 դիտում
09:53 29-08-2018
Մարալիկում կրքերը չեն հանդարտվում. բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը․ «Ժամանակ»
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2161 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան