Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ ստեղծվող դաշինքին. Չի բացառվում, որ «Ժառանգությունը» լուծարվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» դաշինքին։ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս անձնական խնդիրներով ԱՄՆ-ում է և որոշել է սպասել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշմանը, որից հետո միայն կհայտարարի իր քայլերի մասին։
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը զուգահեռ բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։ Ընդհանրապես դաշինքով մասնակցությանը դեմ է կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը։ Չի բացառվում, որ ընտրություններից առաջ ժառանգականներից ամեն մեկը մի կուսակցության ցուցակում հայտնվի, ու արդյունքում կուսակցությունը լուծարվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]