Րաֆֆի Հովհաննիսյանը «ժառանգության» երեք անդամների համար անցողիկ տեղեր է պահանջել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ արդեն իսկ ուրվագծվում են կուսակցությունների ցուցակները և դրանց առաջին հորիզոնականները: «ժառանգություն» կուսակցությունը որևէ այլ կուսակցության հետ դաշինք չկազմելու պարագայում ներկայանալու է սեփական ցուցակով, որի առաջին տեղերը կուսակցության առաջնորդի ցանկությամբ զբաղեցնելու են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակում չի լինելու, նա չի ցանկանում նորից պատգամավոր դառնալ: Միևնույն ժամանակ, դաշինք կազմելու դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության այս երեք գործիչների համար անցողիկ տեղեր է պահանջել «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններից, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]