211652_close_icon

Եղվարդում ձյան մեջ արգելափակված շտապօգնության ավտոմեքենան դուրս է բերվել

views-count5870 դիտում article-date 09:25 13-02-2017
Փետրվարի 13-ին, ժամը 05.32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցի վերջնամասում «1-03» ծառայության FORD մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «1-03» ծառայության FORD մակնիշի 019OR61 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր