211652_close_icon
views-count5472 դիտում article-date 19:06 11-02-2017

Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում

Փետրվարի 8-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Օ-ն ոստիկանության քաղվարչությունում կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, իսկ Ազատամարտիկների փողոցի թիվ 21 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Մ. Պ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ կամովին հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ: Փետրվարի 10-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Ա-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ կամովին հանձնել է «Կարաբին» մոդելի և 16 տրամաչափի որսորդական, ողորկափող հրացաններ ու «Ֆ-1» տիպի 1 նռնակ: Փետրվարի 10-ին Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Գ. Ն-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 1 միավոր 5,6մմ տրամաչափի «ՏՕԶ» մոդելի ակոսափող հրացան:

Նմանատիպ նյութեր