Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում՝ շրջբաժիններում
Հունիսի 11-ին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Ռ. Մ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 5,45 մմ տրամաչափի ակոսափող մեկ հրացան` մեկ պահեստատուփով:
*****
Հունիսի 11-ին Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ, 1959թ. ծնված Վ. Խ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է «Մոսին» և «Կարաբին» տիպի հրացաններ:
*****
Հունիսի 11-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Վ. Օ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 5,6 մմ տրամաչափի թմբուկավոր 1 ատրճանակ, 4 հատ «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչներով և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ: