Զենքի-ռազմամթերքի կամովին հանձնում
Հունիսի 10-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Է. Օ-ի շուրջ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս շրջբաժնում կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ և 3 հատ պահեստատուփ, իսկ Շեխեր գյուղի բնակիչ, 1948թ. ծնված Հ. Մ-ն՝ 20 մմ տրամաչափի ինքնաշեն 1 հրացան:
*****
Հունիսի 10-ին Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Օ. Բ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է մեկ միավոր 5,6մմ տրամաչափի, ինքնաշեն ակոսափող 1 հրացան, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, 70 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ: