211652_close_icon
views-count3971 դիտում article-date 22:45 10-06-2016

Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում

Հունիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքի Աբովյան փողոցի N տան բնակիչ, 1982թ. ծնված Կ. Ա-ի շուրջ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչությունում կամովին հանձնել է մեկ միավոր ազդանշանային փամփուշտ կրակող սարք, «Ֆ-1» տիպի 1 հատ նռնակ, ինքնաձիգի 7 պահեստատուփ և 7,62մմ տրամաչափի 210 փամփուշտ: **** Հունիսի 9-ին տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորչի փողոցի թիվ 16 շենքի N բնակարանի բնակիչ, 1992թ. ծնված Ս. Ա-ն ոստիկանության քաղվարչությունում կամովին հանձնել է «Ֆ-1» տիպի 1 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ և 5,45մմ տրամաչափի 60 փամփուշտ:

Նմանատիպ նյութեր