«Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավը բախվել է մարդատար ավտոբուսին
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում երեկ՝ փետրվարի 9-ի երեկոյան, միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է Airlive.net-ը։
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Airbus 321-231 ուղևորատար ինքնաթիռը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է տերմինալից ուղևորների տեղափոխող ավտոբուսին։
Բախման հետևանքով վնասվել է օդանավի քթի մասը։ Օդանավը 20 օր առաջ էր շահագործման հանձնվել ավիաընկերության կողմից։
Այլ մանրամասներ միջադեպից չեն հաղորդվում։