211652_close_icon
views-count1497 դիտում article-date 12:26 07-07-2015

Կասկածելի պլանշետի պատճառով «Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Բելգրադում

Ստամբուլից Լոնդոն թռչող «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ուղևորատար օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Բելգրադի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, օդանավւ հարկադիր վայրէջքը պայմանավորված է եղել նրանով, որ անձնակազմի անդամներից մեկը նկատել է կասկածելի պլանշետ: Վայրէջքից հետո տարհանվել են օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, սակայն վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Օդանավը քիչ անց շարունակել է թռիչքը դեպի Լոնդոն:

Նմանատիպ նյութեր