Վիետնամ թռչող «Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Airbus A330-300 ուղևորատար օդանավը, որն իրականացնում էր Ստամբուլ-Վիետնամ չվերթը, ստիպված է եղել ընդհատել թռիչքը և վայրէջք կատարել Իրանի Զահեդան քաղաքում, հաղորդում է IRNA գործակալությունը։
Պարզվել է, որ հարկադիր վայրէջքը կատարվել է հիվանդ ուղևորի վիճակի վատթարացման պատճառով։ Վերջինիս անմիջապես հոսպիտալացրել են։
Այժմ օդանավը սպասում է անհրաժեշտ թույլտվության, որպեսզի շարունակի թռիչքը դեպի Վիետնամ։