Նյու Ջերսիից Մումբաի թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. 250 ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում
ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգից Մումբաի թռչող Air India ավիաընկերության օդանավն այսօր թռիչքից երկու ժամ անց հարկադիր վայրէջք է կատարել Նյուարքի օդանավակայանում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին»` ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով: Ինքնաթիռի թռիչքից հետո շարժիչներից մեկում ուժեղ վիբրացիա է սկսվել: Ինչպես պարզվել է վայրէջքից հետո, շարժիչի հատվածներից մեկը կոտրված է եղել:
Նշենք, որ կայքի փոխանցմամբ` Boeing 777-300-ում եղել է 250 մարդ։