211652_close_icon
views-count44879 դիտում article-date 12:48 30-01-2017

Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն և Opel-ը. վթարում հայտնվածներին օգնության են հասել փրկարարներն ու Porsche Cayenne-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի մասնաճյուղի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 91 ՍՍ 999 համարանիշի և Opel մակնիշի 34 FO 759 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են ճանապարհին հայտնված թափառող շները, ու Toyota-ի վարորդը, խույս տալով շներից, որպեսզի չհարվածի նրանց, բախվել է Opel-ին։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարները, սակայն նրանց միջամտության կարիքը չի եղել։ Մինչ կժամանեին ապահովագրական ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Poersche Cayenne մակնիշի 01 MՍ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանել էր վթարի վայրում, թույլատրելի հատվածում, որպեսզի մյուս վարորդները նկատեն, որ նշված հատվածում վթար է տեղի ունեցել և մեկ այլ վթար տեղի չունենա։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր