211652_close_icon
views-count27880 դիտում article-date 16:11 28-01-2017

Վարչապետի հրամանագրով՝ Արման Սահակյանը արձակուրդի մեջ կլինի մինչև ապրիլի 3-ը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրամանագիր է ստորագրել, որով պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին արձակուրդ կտրամադրվի: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն եւ լրացուցիչ արձակուրդները՝ 2017 թվականի փետրվարի 1-ից մինչեւ մարտի 6-ը ներառյալ եւ չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 7-ից մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ: 2. Արման Սահակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վրա»:

Նմանատիպ նյութեր