211652_close_icon
views-count9938 դիտում article-date 19:12 06-03-2020

Դասերը վերսկսվելու են երկուշաբթի. առաջին դասարանցիների արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից

Հայաստանի դպրոցներում երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն, իսկ առաջին դասարանցիներին հասանելի գարնանային երկշաբաթյա արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: «Արձակուրդները Հայաստանում մարտի 1-ին հաստատված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթով շուտ սկսեցին՝ մարտի 2-8-ը և կվերսկսվեն մարտի 9-ից: Ուսումնական պլանով՝ առաջին դասարանցիների արձակուրդները պետք է տևեն 2 շաբաթ, այդ իսկ պատճառով՝ նրանց գարնանային երկշաբաթյա արձակուրդի մյուս մասը կլինի մարտի 23-30-ը»,- ասել է Արշակյանը: Կառավարության նիստի ժամանակ՝ մարտի 5-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ դասերը չշարունակելու հետ կապված հատուկ ցուցումներ չունեն: Ընթացիկ շաբաթ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված հանրապետության կրթական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել:

Նմանատիպ նյութեր