873 դիտում
12:41 20-08-2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 24-ից 28-ը կգտնվի արձակուրդի մեջ
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 24-ից 28-ը կգտնվի արձակուրդի մեջ։
Վարչապետը համապատասխան որոշումը ստորագրել է այսօր՝ օգոստոսի 20-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-28-ը ներառյալ»,- ասված է որոշման տեքստում։
Միևնույն ժամանակ, վարչապետը օգոստոսի 24-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ արձակուրդ է տրամադրել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին։
«Գեղամ Շախբազյանի արձակուրդում գտնվելու ընթացքում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը»,- ասված է որոշման տեքստում։
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
15:10 22-12-2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
1071 դիտում
22:04 19-04-2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
Այս բաժնից
460 դիտում
19:03 03-05-2024
Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
484 դիտում
18:50 03-05-2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ
586 դիտում
18:37 03-05-2024
Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ