Elie Saab-ը ներկայացրել է հերթական գլուխգործոցները
Լիբանանցի կուտուրյե Էլի Սաաբը շարունակում է նվաճել համաշխարհային նորաձևության կենտրոն Փարիզը, որտեղ ներկայացրել է իր նոր հավաքածուն:
Ինչպես նշում է [url=http://www.tatler.ru/dress-kod_14/421143_skazki_vostoka_novaya_kollektsiya_elie_saab_haute_couture.php#p=421151;]Tatler[/url]-ը, գարուն-ամառ/2017 սեզոնի համար նախատեսված հավաքածուն աչքի է ընկնում մի շարք յուրահատկություններով՝ գայթակղիչ շղարշ, նուրբ ժանյակներ, առատ ասեղնագործություն, գրավիչ, բացվածքներ և անսահման կանացիություն: