Վրաստանում կենդանի տղամարդուն սխալմամբ դրել են դիահերձարանի սառնարանի մեջ
Վրաստանի Քութաիսիի շրջանային բուժբրիգադի ծառայողները կանչով մեկնել են տներից մեկը, որտեղ սխալմամբ տղամարդու սրտի կանգ են արձանագրել, հայտնում է GreorgiaOnline-ը։
Այն բանից հետո, երբ բժիշկները գրանցել են քաղաքացու մահը, նրան տեղափոխել են դիահերձարանի սառնարան։ Ավելի ուշ ընտանիքի անդամներից մեկը, ով ուղեկցելիս է եղել բուժբրիգադին ու «մահացածին», նկատել է, որ սառնարանի վերևի ապակու վրա գոլորշի կա։ Դրանից հետո բացել են ապակե խուփը և այլ բուժբրիգադ կանչել։
Պարզվել է, որ քաղաքացին ողջ է։ Նրան շտապ տեղափոխել են Քութաիսիի կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Այդուհանդերձ, ողջ գիշեր նրա կյանքի համար պայքարելուց հետո տղամարդը մահացել է։