211652_close_icon

Սառնարանում դրած է այն, ինչ մենք ենք դրել այնտեղ. Փաշինյանը ՀՀ-ն համեմատել է հյուրասենյակի և սառնարանի հետ

views-count667 դիտում article-date 17:56 04-08-2025
Հայաստանը մեզնից յուրաքանչյուրի համար այնպիսի տուն է, ինչպիսին այն տներն են, որից այսօր մենք դուրս ենք եկել և գնացել մեր գործերով: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթական բանախոսության ժամանակ:

«Ով է ձեզնից, որ գնում կանգնում է հյուրասենյակում և  ասում է, հյուրասենյակ, ուրեմն լսի, ինձ պետք է իտալական խոլ, իտալական ճաշասեղան, ճապոնական հեռուստացույց և ճապոնական օդորակիչ, լսում ես, հյուրասենյակ:

Կամ ով է գնում իր սառնարանի առաջ կանգնում ասում, սառնարան, հիմա դուռդ բացում եմ, եթե այնտեղ չեղավ 2 կգ նորմալ որակի Չանախ պանիր, 2 տուփ կարագ, 2 ձվակալ ձու և կաթ, ես քեզ պատուհանից դուրս եմ շպրտելու:

Մեզնից ոչ մեկը չի անում սա, ինչի՞ , ինչի՞  չի անում, որովհետև գիտենք, որ սառնարանում դրած է այն, ինչ մենք ենք դրել այնտեղ: Պետությունն էլ է նույնը: Բա Հայաստանն էլ է, մեր տունը: Տունը բաղկացած է հյուրասենյակից, ճաշասենյակից, ննջարանից, և իհարկե այնտեղ կա միայն այն, ինչ-որ մենք այնտեղ տեղադրել ենք: Եվ այս է պատճառը, որ ես ասում եմ ՀՀ ոչ մի քաղաքացի, ինքն իր անձնական բարեկեցության վրա չի ծախսում այնքան, ինչքան ծախսում է պետական և համայնքայինն բյուջեն:

Եվ ձեզնից յուրաքանչյուրի բարեկեցությունն առաջին հերթին կախված չի նրանից, թե ձեզնից յուրաքանչյուրն ինքն իր վրա ինչքան է  ծախսում, դա կախված է նրանից, թե պետական և համայնքային բյուջեն ձեր բարեկեցության վրա ինչքան է ծախսում:

Հետևաբար, մեզնից յուրաքանչյուրը պետք ՀՀ-ի պետական բյուջեն վճարում անելիս վերաբերի, որ ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ մի գրպանից դնում է մյուս գրպանը»,-ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր